Heartbeat

Մենք դեռ ողջ ենք…

Մեկ տարի անց

Fotor01122217181-420x280Սարսափազդու ողբերգությունից մեկ տարի անց հայ ժողովուրդն այդպես էլ չի կարողանում հստակ պատասխանել, թե ով և ինչու մեկ տարի առաջ սրի քաշեց անմեղ մի ընտանիք, որը խաղաղ քնած էր սեփական տանը: Ըստ հայտարարված վարկածի` 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված ռուսական բազայի ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, մարտական զենքը ձեռքին, մտել է Գյումրու Մյասնիկյան 188 տունն ու բնաջնջել Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքը: Սակայն առաջին օրվանից և հանցագործությունից մեկ տարի անց մարդիկ չեն հավատում այդ վարկածին: Ո՞վ և ինչու՞ էր պատվիրել այս սպանդը, ինչու՞ կասկածյալը հայտնաբերվեց հայ-թուրքական սահմանի մոտ և ինչու՞ նրան հանձնեցին ռուսաստանցի սահմանապահներին: Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն այդպես էլ հնարավորություն չունեցան Պերմյակովին հարցաքննելու, փորձանմուշներ վերցնելու սկզբնական օրերին, ինչը վկայում է, որ մենք իրավապահ մարմիններ չունենք: Ոստիկանները միայն նրա համար են, որ բռնության ենթարկեն խաղաղ ցուցարարներին: Հայ ժողովրդի գիտակցող հատվածը հասկանում է, որ ռուսական ռազմաբազան իսկական փորձանք է հայերի գլխին, որովհետև ցանկացած պահին որևէ մոլագար հանգիստ կարող է զենքը ձեռքին դուրս գալ այնտեղից և բնաջնջել անզեն մարդկանց: Իսկ Հայաստանի այսպես կոչված իշխանությունը ոչ միայն ի վիճակի չէ ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը, այլև չի հանդգնի բարձրաձայնել իր իրավունքների մասին` որպես ինքնիշխան պետություն: Այն նույնիսկ չի համարձակվի ցավակցել սեփական ժողովրդին կատարվածի համար, որովհետև բոլորս հիշում ենք, թե ինչպես Ռուսաստանի կամակատար Սերժ Սարգսյանը ցավակցեց Ավետիսյանների հարազատներին միայն այն ժամանակ, երբ ցավակցական խոսք հնչեցրեց Ռուսաստանի Դաշնության ղեկավարը: 1191

Թեպետ ժողովուրդը վաղուց արդեն զայրացած փողոցում էր և պահանջում էր խոսել կատարվածի մասին, տրամադրել պատշաճ լրատվություն և Հայաստանում հրապարակավ անցկացնել դատավարությունը: Երբ ողջ ժողովուրդը սգում էր, պետպաշտոնյաները սովորականի նման Ամանոր էին նշում: Իսկ Երևանի քաղաքապետը խնջույք էր կազմակերպել և կենացներ էր ասում: Հայ ժողովուրդը ոչ մի ակնկալիք չունի այս ապիկար ու անպատիվ իշխանությունից, ինպես նաև ռուսական կողմի կազմակերպած «ներկայացում-դատավարությունից», որովհետև անցած մեկ տարվա ընթացքում երկու դատական նիստ է տեղի ունեցել` երկուսն էլ ռուսական բազայի տարածքում:

Ավետիսյանների հարազատները չեն վստահում Ռուսաստանի ստրուկներին. նրանք հենց այդպես էլ անվանում են Հայաստանի իշխանություններին, որոնք ի զորու չեղան արժանապատիվ ձևով պաշտպանել սեփական քաղաքացիների կյանքն ու պատիվը, չկանգնեցին հայ ժողովրդի կողքին թե այդ ծանր օրերին և թե դրանից հետո:

Leave a comment

Information

This entry was posted on January 12, 2016 by in Politics, Society, World.