Heartbeat

Մենք դեռ ողջ ենք…

Թղթե տանկից, պառկած մարդուց և տոնածառ տեղադրողից վախեցող իշխանություն

64448_b

Արտակ Գևորգյան

Աշխարհի բոլոր հեքիաթներն ու ֆանտաստիկ գրականությունը խամրում է, երբ առերեսվում ես այսօրվա Հայաստանի իրականության հետ. օրինակ` ո՞ր մի գրողի մտքով կանցնի նկարագրել մի իրավիճակ, երբ մարդը թղթից տանկ է սարքում, դուրս է գալիս իր թղթե տանկով զբոսնելու, տանկը կպնում է Ազգային անվտանգության ծառայության  շենքի դարպասներին, և հիմա մարդուն կարող են ազատազրկել, մտցնել բանտն ու խոշտանգել:

1922124_865136193531759_9198805265069277509_n

Գևորգ Սաֆարյան

Կամ մարդն ամանորի գիշերը որոշում է նոր տարին դիմավորել Ազատության հրապարակում, վերցնում է տոնածառն ու գնում Ազատության  հրապարակ այն տեղադրելու, ոստիկանները գալիս են, մարդուն քաշքշում, ծեծելով գցում ոստիկանական մեքենան, ձերբակալում են, և նա ենթարկվում է երկամսյա կալանքի, բանտում մարդուն խոշտանգում են, նվաստացնում ու տանջում:

76448

Վարդգես Գասպարի

Կամ մարդը բռնակալ ռեժիմի հանդեպ իր բոլոր դժգոհություններն արտահայտում է խաղաղ ակցիաներով, պառկում է նախագահականի դիմաց, կառավարության շենքի, հարձակվող ոստիկանի ու հայհոյող իշխանավորի առջև, նրան առանց որևէ բացատրության գցում են ոստիկանական մեքենան, տանում բանտ, խոշտանգում, նվաստացնում, տեղափոխում հոգեբուժարան և բացառապես հասարակության հսկայական ճնշման ազդեցության ներքո` բաց թողնում, բայց ձերբակալված ու խոշտանգված մարդը գիտի, որ հետապնդումները չեն ավարտվել` այս իշխանությունն ամեն ինչ անելու է իրեն ճաղերի հետևում  փակելու համար:

serjikՍերժ Սարգսյանի տգետ ու բռնակալ իշխանությունը վախենում է այս մարդկանցից, որովհետև նրանք նման չեն Սերժ Սարգսյանի գաղջի ու խավարի մյուս բնակիչներին, որովհետև նրանք սեփական տեսակ ունեն, ստեղծագործական միտք, ցանկություն, երազանք և ամենակարևորը՝  ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ. մի բան, ինչը չի կարող հանդուրժել Սերժ Սարգսյանի դժոխքը, մի բան, ինչը խելագարության է հասցնում չարիքին, չէ՞ որ նա գիտի, որ սա լույսի ու խավարի պատերազմ է, ու պետք է պատերազմի այնքան ժամանակ, քանի դեռ չի մարել խավարում ապրողների վերջին ճրագը, վերջին հույսը, որ մի օր կգա ազատագրության պահը գաղջի թագավորությունից:

Leave a comment

Information

This entry was posted on March 2, 2016 by in Politics.