Heartbeat

Մենք դեռ ողջ ենք…

Ինչպե՞ս վարվել տեղեկատվության հետ ռազմական իրավիճակում

12920518_914398868659205_1419645138953492428_n

Ինչպե՞ս վարվել տեղեկատվության հետ ռազմական իրավիճակում։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան հաշվում գրել է.

ա․ Չօգտվել ՈՉ ՄԻ անծանոթ աղբյուրից։
բ․ Ընդհանրապես չտարածել ադրբեջանական մամուլից տեղեկատվություն։ Քանի որ պատերազմական իրավիճակում հակառակորդի լրատվամիջոցները վերածվում են մաքուր քարոզչական գործիքների։ Ինքներդ, եթե ցանկանում եք, կարդացեք, բայց մի տարածեք։
գ․ Վերապահումով ընթերցել արտասահմանյան մամուլը, քանի որ այնտեղ հաճախ կամ գործից չհասկացող մարդիկ են գրում, կամ, որոշ երկների դեպքում, միակողմանի տրամադրություններ ունեն:
դ․ Անհայտ օգտատերերին սոցցանցերում երբեք չի կարելի ընկալել որպես տեղեկատվության աղբյուր:
ե․ Չստուգված տեղեկատվությունը, որը ստանում եք ընկերներից կամ ծանոթներից, չարժի միանգամից ինտերնետում տարածել։ Մի քիչ հապաղելը դեռ ոչ մեկին վնաս չի տվել։ Հիշեք, որ դուք պաշտոնապես մամլո խոսնակ չեք եւ օպերատիվություն ձեզանից չի պահանջվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/121818.html
© iravaban.net կայք

Leave a comment

Information

This entry was posted on April 2, 2016 by in Politics.