Heartbeat

Մենք դեռ ողջ ենք…

Երբ երկրիդ նախագահը ռաբիս է

serjikԵրբ երկրիդ նախագահը ռաբիս է, երկրիդ վաստակավորներն արմենչիկներն ու զառաարամյաններն են, ժողովրդականները՝ հրանտթոխատյանները: Բայց մի կերպ կարելի էր անտեսել արվեստից կիլոմետրերով հեռու այս մարդկանց գոյությունը, եթե երկրիդ նախագահն ուղնուծուծով ռաբիս չլիներ: Գուցե նա  ռաբիս լսելու ժամանակ չունի կամ չի գալարվում տարաբնույթ կլկլոցների ներքո, բայց հարցը դա չէ: Հարցը մտածողությունն է` ռաբիս մտածողությունը, որն առակա է ամենուր՝ բանակում` հղփացած ու անմակարդակ գեներալների տեսքով, քաղաքաշինության մեջ՝ նարեկսարգսյանների բազմահարկերի ու տարոնմարգարյանների  ֆլամինգոների տեսքով, բնապահպանության մեջ՝ հանքարդյունաբերության ու ՀԷԿ-երի տեսքով, կրթության մեջ՝ հանրապետականի կամակատար ուսուցիչների տեսքով, հոգևոր դաշտում՝ եկեղեցական բիզնեսմենների տեսքով, գործարար դաշտում՝ քրեական աշխարհի վարքուբարքով և դեմքերով օլիգարխների տեսքով, և իհարկե քաղաքականության մեջ՝ սերժիկի տեսքով, որը ԿԳԲ-ական ռուսաստանի շրջանավարտն է և միայն մի բան կարող է գերազանց անել՝ Հայաստանին զրկել ապագա ունենալու որևէ հնարավորությունից: Գլորել երկիրը տասնամյակներ հետ ու տարածել իր գաղջը, իր գարշելի գաղջը, որը խեղդում և վերացնում  է մարդկային ցանկացած դրսևորում: Հայաստանն այս մարդկանց համար տարածք է` ոչ թե երկիր, և պետություն բառն այս մարդկանց մասին խոսելիս օգտագործելն անգամ անիմաստ է, որովհետև ռաբիսները թքած ունեն որակի վրա` կիսագրագետ երաժշտություն, ծռտի-պռտի երկու բառ, սրտաճմլիկ տվայտանքներ ու փող, փող, փող: Իհարկե, ռաբիսը Հայաստանում առաջ էլ կար և սերժիկի օրոք չստեղծվեց, սակայն այն  ռեստորաններում էր՝ եթերից դուրս. ռաբիսն արհամարհված ու անտեսված էր քաղաքակիրթ էլիտայի կողմից: Սերժառոբի ռեժիմին հաջողվեց մեր հասարակության ամենացածր շերտերը հանել վեր, իր ռաբիս տեսակը տարածել ու զարգացնել: Այն աղբը, որը նախկինում երկրի կայացման հարցում զրկված էր ձայնի իրավունքից և գիտեր իր տեղը, կանգնեց իշխանության ղեկին ու տարածեց սեփական ռաբիս մտածողությունն ամենուր, ջնջեց ու վերացրեց ցանկացած արժանապատիվ, ինքնուրույն ու ստեղծագործ բան, որովհետև խավարամոլներն այդպես են ապրում: Սերժիկը միջազգային ասպարեզում ու քաղաքականության մեջ նույն արմենչիկն է՝ տռզած, անտարիք, կանացի ձայնով, ասելիքից ու մտքից զուրկ  մի  գոյացություն, որն ամեն ինչ անելու է փակ պահելու համար Մհերի դուռը:

Leave a comment

Information

This entry was posted on May 17, 2016 by in Culture, Economics, Nature, Politics, Society.