Այդ օրը 230-ից ավելի ցուցարար բերման էր ենթարկվել: Մինչ օրս պատշաճ քննություն չի իրականացվել և խախտում կատարած ոչ մի պաշտոնատար անձ չի ենթարկվել պատասխանատվության: Հիշեցնեմ, որ ցուցարարները ոստիկանության բաժիններում պահվել են օրենքով նախատեսված 3 ժամից ավելի՝ առանց դատավարական կարգավիճակի, բերման ենթարկված անձանց մեծ մասը չի կարողացել օգտվել փաստաբանի ծառայություններից ոստիկանության կողմից ստեղծված խոչընդոտների պատճառով, այն անձինք, ում տրվել է վկայի կարգավիճակ, հարցաքննվելուց հետո բաց չեն թողնվել` նրանց ժամեր շարունակ փաստացի զրկել են ազատությունից՝ թմրամիջոցի կամ ալկոհոլի օգտագործման փաստը ստուգելու պատրվակով, բերման ենթարկվածներից մի մասի գտնվելու վայրը հարազատների համար անհայտ է եղել, ոստիկանությունը խոչընդոտել է ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը և ուժ է կիրառել հավաքը լուսաբանող լրագրողների նկատմամբ։

Recent Comments