Ռուսաստանի կամակատարները, հանուն ռուս-թուրքական շահերի, պետք է հանձնեն Արցախի հինգ շրջանները. սա է Ռուսաստանի հրահանգը Հայաստանի իշխանությանը, որը հլու հնազանդ, մինչև վերջին հեկտարի հանձնումն ու հայի բնաջնջումը, կգնա այդ քայլին` հուսալով փրկել սեփական թալանն ու շարունակել մնալ Ռուսաստանի «նայողը» Հայաստանում։ Չէ՞ որ նրանց բիզնեսները, դղյակներն ու երեխաները վաղուց արտասահմանում են, ի դեպ, ոչ թե Ռուսաստանում, այլ ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում։ Չէ՞ որ նրանք Ռուսաստանին հանձնում են հայ ժողովրդին, Հայաստանի ու Արցախի տարծաքները, իսկ իրենք չեն պատրաստվում ծերանալ կամ մահանալ այս տարածքում։ Նրանք մտադիր են քամել ու գողանալ վերջին կաթիլն ու հեռանալ, երբ թալանելու ոչինչ չի լինի այլևս։ Իսկ թե ինչ կանի աղքատ ու ընչաքաղց ժողովուրդը, ում կամ ինչին պետք է ապավինի, երբ նրա բոլոր հերոսները սպանված են կամ բանտում են…
«Քաղաքական վերնախավ» կոչվածը միայն մի հոգս ունի՝ առաջիկայում հայտնվել խորհրդարանում ցանկացած գնով, իսկ հետագայում, եթե հաջողվի, ձեռ գցել «նայողի» պաշտոնին։ Ահա այս կործանարար ընթացքի մեջ հուլիսի 27-ին, «ազգային ժողով» կոչված կրկեսն օրակարգում ընդգրկել է հակաօդային պաշտպանության ղեկավարումը Ռուսաստանին հանձնելու հարցը, և որևէ մեկը կասկած չունի, որ ԱԺ-ի մանկուրտները կողմ են քվեարկելու։ Միայնակ մնացած հայ ժողովուրդը կամ ավելի ստույգ դրա մտածող և հպարտ հատվածը կոչ է անում դուրս գալ փողոց և ջանալ որևէ կերպ կանխել «Հայաստանի և Ռուսաստանի միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի» վավերացումը։
«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասված է, մեջբերում եմ, -«Հակաօդային պաշտպանության ղեկավարումը օտար պետությանը հանձնելը դավաճանություն է, որը մահացու սպառնալիքի տակ է դնում ոչ միայն Արցախի բնակչության և մեր զինվորների ու սպաների կյանքը, այլ նաև Հայաստանի: Առավելևս, որ այդ պետությունն է հանդիսանում Ռուսաստանը, որի բանակը «ուշացել է» Սումգայիթում ու Բաքվում, երբ հայ մարդկանց էին կոտորում: Կամ «Կոլցո» գործողության ժամանակ, երբ Ադրբեջանի հետ համատեղ ցեղասպանության ենթարկեցին Գետաշենն ու Շահումյանի շրջանը և իհարկ է ադրբեջանին 5 միլիարդ դոլարի հարձակողական զենքի վաճառքը: Ակնհայտ է, որ սա Արցախի հայկական հողերի հանձնման ընդհանուր նախագծի հերթական փուլն է և ապրիլյան քառօրյա պատերազմի տրամաբանական շարունակությունը: Հայկական հողերի հանձնման այս ընդհանուր նախագծի մասն են կազմում նաև Ժիրայր Սեֆիլյանին մեկուսացնելը, որը սկսել էր նախաձեռնություն կամավորականների ուժերով վերականգնելու ապրիլյան պատերազմի տարածքային կորուստները»:
Չենք հանձնելու մեր երկիրն օտարին`
https://www.facebook.com/events/1192888494065417/
Recent Comments