Անի Գևորգյանը գրում է.
Ժամը 13.00-ի սահմաններում Ազատության հրապարակից եւ դրա մերձակա տարածքներից ոստիկանները բերման են ենթարկել երկու տասնյակից ավելի քաղաքացիների, այդ թվում կանանց եւ անչափահաս մի տղայի: Բերման ենթարկվածների թվում է նաեւ ակտիվիստ Վարդգես Գասպարին եւ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը: Ոստիկանները փորձեցին նաեւ մի քանի երիտասարդների բերման ենթարկել Ազատության հրապարակին կից գտնվող սրճարաններից, սակայն սրճարանների աշխատակիցների հետ բանակցելուց հետո ոստիկանները հեռացան:
Recent Comments