Երբ բռնակալ մարդասպանը դառնում է երկրի նախագահ,
երկրում տեղի է ունենում այն, ինչ տեղի ունեցավ 2008-ի մարտի 1-ին, և հիմա` վերջին 13 օրվա ընթացքում, սեռժառոբի արյունարբու տեսակը շարունակում է խմել հայ ժողովրդի արյունը, հարստությունը, պետականությունը, պատիվն ու արժանապատվությունը։
Մարդակեր գազանը չի կշտանալու մինչև վերջին հային չսրբի աշխարհի երեսից ու չվերացնի Պավլիկի, Վարուժանի, Ժիրայրի, Շանթի, Արամի և մյուս հայերնասեր տղաների տեսակը։ Հուլիսյան 13 լարված օրերի ընթացքում բոլորն ապշահար հետևում էին, թե ինչու այս մարդը, որը խամաճիկ ու փալաս է Ռուսաստանի ձեռքում և պատրաստ է կատարել ռուսների ցանկացած հրահանգ, չի ցանկանում երկխոսել Սասնա Ծռերի տղաների հետ։ Չէր ցանկանում, որովհետև նրա տերերը թույլ չէին տալիս, որովհետև հրահանգված էր հային խեղդել արյան մեջ։ Չեր ցանկանում, որովհետև սեռժիկը «նարիմանով» մականունով ադրբեջանական ու ռուսական գործակալ է. մարդ, որը ներդրվել է Արցախն ադրբեջանցիներին վերադարձնելու համար։
Սեռժառոբը հաղթական իրականացնում են Մադրիդյան, Կազանի կամ Լավրովի պլանը. ինչպես կուզեք անվանեք այդ հանցավոր ծրագիրը, որի հիմքում Լևոն Տեր Պետրոսյանի պայմանավորվածությունն է։ Այս երեք հանցագործները թե 1994-ին և թե հիմա մտադիր են հանձնել Արցախը: Դա է պատճառը, որ քսանհինգ տարի գլխատել ու սպանել են հայրենասեր տղաներին, կազմակերպել ու պարբերաբար քաշել ազգի սերուցքը, և այսօր երեքն էլ դավադրաբար շարունակում են իրականացնել իրենց հանցագործ «առաքելությունը», այն է՝ վերջնականապես կործանել Հայաստան երկիրը։ Ցավալին այն է, որ երեք հրեշների կողքին են դավաճան կուսակցությունները` ՀՅԴ-ի գլխավորությամբ, որը, հանուն սեփական բարօրության, ցեղասպանությունը դարձնելով մատի փաթաթան, մասնակից ու հանցակից է հենց այսօր իրականացվող ցեղասպանությանն ու դավաճանությանը։ Արտագաղթ, թշվառություն, զրկանք, անօրենություն, տղաների արյան գնով ազատագրված հայրենիքի վերադարձի պարտադրանք, դավաճան ու արյունարբու իշխանություն, ահա այն ամենն ինչի մեջ ապրում է այսօրվա Հայաստանցին։ Ո՞վ կգա օգնության այս տառապած ու միայնակ ժողվորդին, երբ լռում է աշխարհը, ինչպես լռում էր ցեղասպանության ժամանակ: Ու՞մ ապավինի այս հպարտ ու անզեն ժողովուրդը, որին բռնազավթել են ու բնաջնջում են վերջնականապես։ Ինչպե՞ս պայքարի հանցագործների դեմ, երբ ՄԱՐԴ Է նույնիսկ այն պահին, երբ զենք է վերցնում։
Recent Comments