Heartbeat

Մենք դեռ ողջ ենք…

Դաշնակները կյանքի դերասան են, Արսինեն՝ բեմի։

Վերանշանակված նախարարներից ամենադիմացկունն ու պնդաճակատը կրկին Հրանուշ Հակոբյանը դուրս եկավ` նա հաջողել է պաշտոն ունենալ բոլոր իշխանությունների օրոք։ Կառավարություններն ու նախարարները փոխվել են, իսկ Հրանուշ Հակոբյանն աշխատել է ու աշխատել` վերջին տարիներին այնքան տքնաջան, որ սփյուռքն աշխարհով մեկ ավելի է մեծացել, աճել է այնպես, որ շուտով Հայաստանը բնակիչ չի ունենա, փոխարենը` կունենանք հսկայական, ահռելի սփյուռք։ Բայց այդ հսկայական սփյուռքում ոչ բոլորն են գիտակցում, թե ինչ է կատարվում Հայաստանում այսօր։ 14495497_557016791159873_5780918944247907605_n

Կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը նախաձեռնել են «Արդարություն Հայաստանում» վերնագրով ստորագրահավաք՝ change.org կայքում՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին փոփոխություններ ձեռնարկել արդարադատության և մարդու իրավունքների ոլորտներում: Այս արվեստագետները հորդորում են համասփյուռ հայությանը գալ Հայաստան և տեր կանգնել հայաստանցիների ընտրաձայներին, թույլ չտալ իշխանությանը կեղծել ընտրությունները: Նրանք կոչ են արել իշխանություններին ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ապահովել թափանցիկությունն ու օրինականությունը։

«Սա քաղաքական նախաձեռնություն չէ, ես որևէ կուսակցության անդամ չեմ, նախաձեռնողներից և ոչ մեկը կուսակցական չէ: Մենք ընդամենը ուզում ենք, որ Հայաստանում հաստատվի ժողովրդավարությունը: Միայն հայաստանցիներն են ընտրողները, մենք ընդամենը ասում ենք, որ հայաստանցի ընտրողների իրավունքները պահպանվեն։ Միակ բանը, որ մենք՝ սփյուռքի ներկայացուցիչներս, կարող ենք անել՝ հետևել, որ այդ ընտրություններն արդար անցնեն և մարդիկ Հայաստանում ընդունեն այդ ընտրությունների արդյունքները», – «Ազատություն» ռադիոկայանին ասել է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը:
Ստորագրահավաքին են միացել հազարավոր հայեր, քաղաքական գործիչներ և կուսակցականներ։ Այս նախաձեռնության գաղափարը ծնվել է դեռևս հուլիսին, երբ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության գունդը գրավելուց հետո Արսինե Խանջյանը խաղաղ ցույցերից մեկի ժամանակ բերման է ենթարկվել։

«Երեք ժամերին, որ անցկացրեցի բանտում, մտածեցի, թե ո՞րն է իմ պատասխանատվությունը, ինչո՞ւ եմ այստեղ, ինչո՞ւ եմ ձերբակալված ու ասացի, որ ես էլ եմ մասը կազմում այդ ժողովրդի, և այդ օրն ինչ պատահեց ինձ հետ, ազգի հետ պատահեց»,- Ազատության հետ զրույցում ասել է Արսինե Խանջյանը և վստահեցրել, որ ապրիլին ինքն ու Ատոմը ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանում լինեն և հետևեն ընտրությունների ընթացքին։ Արսինեի բաց նամակն ուղղված համայն հայությանը զայրացրել է դաշնակցականներին: Ոմն Րաֆֆի Տ․ Եռագույն անվանումով արևմտահայերեն լրատվական կայքում հանդես է եկել պատասխան նամակով, որում ասվում է, – «Դուք դերասան էք։ Մնացէք համախմբողի ձեր դերակատարութեան մէջ, որովհետեւ այս թատրոնի բեմադրիչներուն նպատակները ոչ իմ, ոչ ձեր եւ ոչ ալ մեր հայրենիքի հայորդիներուն նպատակներն են։ Դուք ուրիշ դեր պէտք չէ վերցնէք, եւ դեռ ուշ չէ․․․»։
Արսինե Խանջյանը գիտի իր անելիքը, նա, իշխանական լափամանի կողքին կանգնած, տասնամյակներ շարունակ կոալիցիա կազմած Հայաստանը չի նվիրել ռուսներին, չի թալանել ու կեղծել ընտրությունները, ինչպես դաշնակցականները։ Հայաստանում նույնիսկ ամենահեռավոր գյուղի բնակիչը գիտի, որ ՀՅԴ-ն հանցագործ կուսակցություն է, այն այսօր էլ ՀՀԿ-ի ձեռքը բռնած Հայաստանի ոսկորների վրա հայրենասիրություն է խաղում և դրոշներ վառում, միայն թե դերասանական այդ խաղին այլևս հավատացող չկա։ Այո, Արսինե Խանջյանը դերասան է, բայց նա դերասան է թատրոնում, կինոյում, իսկ կյանքում` նա մարդ է մեծատառով, որը անկաշառ սիրտ ունի և համարձակ հոգի։ Իսկ Դուք, «պարոնայք» դաշնակացականեր, կյանքի դերասան եք, ավելի շուտ` մեյմուններ, որոնք այդպես էլ չկարողացան երկրի շահը բարձր դասել նեղ կուսակցական ու անձնական շահերից: Այնպես որ Դուք ոչնչով լավը չեք Հայաստանի որոշ արվեստագետ կամ կուսակցական կոչվող ճիվաղներից, որոնք այս օրերին ՀՀԿ-ի հրանհանգով ջանում են խափանել Արսինե Խանջյանի հրաշալի նախաձեռնությունը։ Մի նախաձեռնություն, որը վերջապես սփյուռքին հնարավորություն կտա հայապահպանությունից և հայ դատի պահանջից զատ իր հայացքն ուղղել Հայաստանի ներքաղաքական կյանքին և հայոց պետականության պահպանման կարևորագույն խնդրին։ Սփյուռքը, տասնամյակներ շարունակ խոսելով Հայաստանի մասին, երբեք խորամուխ չի եղել Հայաստանի պետականությունը սասանող երևույթների մեջ: Նա բավարարվել է Հայաստանի իշխանավորների հետ շփումներով, վստահել ու հավատացել է նրանց, մասնակցել նրանց կազմակերպած դրամահավաքներին ու թելեթոններին, բայց չի հետևել` արդյոք այդ գումարները ծառայում են երկրին, թե գնում են պետպաշտոնյաների գրպանները։ Դաշնակցականները չեն սիրում լսել, որ Հայաստանում քաղաքացին վատ է ապրում, չկա արդարություն և ազատություն, երկիրը կքել է կոռուպցիայի և բռնակալության ճիրաններում, որովհետև այդ հանցագործության մասնակիցն է։ Ճշմարտությունը բարձրաձայնողներին դաշնակցականները չարախոսներ կամ վատատեսներ են անվանում, բայց որքան էլ սփյուռքը փորձի փակել իր աչքերը, հարկադրված է լինելու առընչվել փաստերի հետ, որոնք կստիպեն սփյուռքին վերջապես դեմքով կանգնել դեպի շարքային Հայաստանցին, զգալ պետական և ազգային հավաքական պատասխանատվությունն ու ընդունել, որ Հայաստանի ամենամեծ արժեքն այնտեղ ապրող մարդն է, որը չի դադարի արտագաղթել, քանի դեռ զրկված է սեփական պետության ղեկավարներին ընտրելու իր հիմնարար իրավունքից, այնպես որ Արսինե Խանջյանի նախաձեռնությունը չափազանց կարևոր և կարելի է ասել օրհասական նախաձեռնություն է։

Leave a comment

Information

This entry was posted on September 30, 2016 by in Culture, Politics, Society, World.