«Սասնա ծռերը» հայ ազգի հպարտությունն են, սերը, խիզախությունն ու ապագայի հույսը, և պատահական չէ, որ նրանք այսօր փակված են բանտում։ Իշխանական գաղջը չի կարող ներել լույսը, հայի իսկական տեսակը, որովհետև նրանց գոյությամբ մերժվում է իր տարածած գաղջը Հայաստան երկրի վրա։ Սա բարու և չարի պայքար է, և չարը կանի ամեն ինչ դժոխքի մեջ պահելու համար մեր ժողովրդին, որը հազար ու մի փորձություններից հետո անգամ չի դադարում վստահել, հավատալ մարդուն այնպես, ինչպես «Սասնա ծռերը» վստահեցին գաճաճ գաղջի նենգ սուրհանդակներին և հայտնվեցին բանտում։ Ոմանք դա անհեռատեսություն համարեցին, ոմանք՝ միամտություն, բայց ավելի խորքային զննելու դեպքում պարզ է դառնում, որ մարդկային նկարագիր ունեցող անձնավորությունն ի զորու չէ կռահել բորենիների պահվածքը, ի զորու չէ կանխագուշակել նման դավադրությունները, նույնիսկ եթե դիմացինը ավարտված սրիկա է։ «Սասնա ծռերի» գործելակերպը սկզբից մինչև վերջ մեծահոգության ու արժանապատվության դաս էր։ Այսօր էլ, երբ նրանք ճաղերի հետևում են, չեն կարողանում մեծահոգի չլինել, չեն կարողանում ատել այնպես, ինչպես նրանց ատում են մարդիկ, ում կյանքը չխլեցին «Սասնա ծռերը»։ Օրերս տեղեկացանք, որ Վալերի Օսիպովի (ի դեպ, այս մարդու ազգանունը Օսիպյան չէ: Ինքն է փոխել՝ մի քանի տարի առաջ իր դավաճանական քայլերը թաքցնելու նպատակով) ցուցմունքը հիմք է հանդիսացել Մանուկյանների կալանքը երկարացնելու: ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Հարություն Բաղդասարյանը նշել է, որ իրենք պատրաստվում են որոշումները բողոքարկել:
Պավել և Արամ Մանուկյաններն այսօր պահվում են անմարդկային պայմաններում, նրանց պատշաճ բուժօգնություն է պետք։ Պավել Մանուկյանը, հաղթահարելով անմարդկային ցավը, ներկայանում է դատական նիստերին, սակայն Ռուսաստանի գործակալ Սերժ Սարգսյանի կամակատար դատարանը թույլ չի տալիս նրան արտահայտվել՝ ընդհատում ու կարճում է հերոսի խոսքը։ Պավլիկ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը տեղեկացրել է, որ դատական նիստի ընթացքում Պավլիկ Մանուկյանը փորձել է ներկայացնել իր դիտարկումները կապված նաև այն հանգամանքի հետ, թե ինչու տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը և ինչ նպատակ ուներ. որ դա ինքնանպատակ չէր, այնտեղ բարձրացված էին որոշակի քաղաքական հարցեր: Սակայն Սերժիկի դատարանին որևէ պատճառ չի հետաքրքրում, դատարանը փորձում է թույլ չտալ խոսել Պավել Մանուկյանին։ Պավել Մանուկյանը նաև դատարանում ցույց է տվել իր ստացած մարմնական ծանր վնասվածքները՝ նշելով, որ իր աջ և ձախ ոտքի վրա երևում է նաև այդ զենքի տրամաչափը, և թե ինչպիսի անթույլատրելի զենքով են իրեն «վնասազերծել»: Բայց ֆիզիկական ցավը ոչինչ է նրա հոգեկան ցավի դեմ։ Պավլիկ Մանուկյանը շատ խիստ վիրավորված է այն հանգամանքից, որ նշում են, թե Պավել Մանուկյանին վնասազերծել են: Նա ասում է, որ իրականությունն այն է, որ իրեն վնասել են, այն էլ շատ ծանր, կոպիտ ձևով, այն դեպքում, երբ բարձրաստիճան այրերի հետ ինքը պայմանավորվածություն էր ձեռք բերել: Բայց ի՞նչ բարձրաստիճան այրեր: Նման բառերը մեր իշխանությունը զավթած ստահակների համար չեն: Դրանք ոչ թե բարձրաստիճան, այլ մարդկային տեսակի ամենացածրաստիճան տեսակն են, որի վերջը գալու է, որքան էլ ջանան բանտերում փակել մեր հերոսներին՝ Պավլիկին, Շանթին, Վարուժանին և մյուս հերոսներին, որոնք այսօր իրենց հայրենասիրության և ազնվության համար դատապարտված են, բայց չեն մնալու փակված: Մի օր ժայթքելու է ժողովրդի ցասումը, հնձելու է Ռուսաստանի դրածոներին ու ազատելու է իր իսկական հայորդիներին, որոնք նույնիսկ բանտում հպարտ ու հզոր են, որովհետև արդարության մարտիկները երբեք չեն հուսահատվում։
Pingback: Սասնա Ծռերը պատռել են գաղջի դեմքը - Founding Parliament