Heartbeat

Մենք դեռ ողջ ենք…

Մեր տիպի երկրի քաղաքացու համար երկու երիկամը շռայլություն է:

15036693_576672322527653_8389584552331413246_nԱյս կառավարությունը բոլոր հնարավոր ու անհնար ձևերով հայ ժողովրդին բացատրում է, որ իրենք փոխվողը չեն` որ ցանկանան էլ, չեն կարող փոխվել, բայց հայ ժողովուրդը չի ուզում հասկանալ։ Նա պարզապես չի կարողանում մտնել կառավարության վիճակի մեջ, չի ուզում ընկալել, որ դրսից այլևս պարտք տվող չկա՝ արևմուտքը չի վստահում՝ փակել է դրամաշնորհների ու պարտքերի խողովակը, իսկ ռուսներն իրենք էլ փող չունեն, ուր մնաց, թե մեզ տան։ Բա ինչպե՞ս պետք է ապրեն սեռժիկը, սաշիկը, ռիտիկն ու մյուսները։ Հայ ժողովուրդը չի ուզում հասկանալ, որ մենաշնորհված տնտեսությամբ Հայաստանում, որտեղ արտադրություն չկա, և դրսից բերվող, ներսում մի քանի անգամ ավելի թանկ վաճառվող ապրանքը կարող է այլևս չբերվել, որովհետև փող չկա։ Մի ժամանակ աշխատուժ էր արտահանվում, որը դրսից պահում էր ներսում գտնվողներին, բանկերն էլ տրանսֆերների թալանով պահում էին սեռժիկի ռեժիմը: Հիմա դա էլ պրծավ, որովհետև այս անշնորհակալ ժողովուրդը սկսել է ընտանիքներով հեռանալ Հայաստանից։ 14991838_576674162527469_7862420591985412070_nԿառավարությունն այլ ելք գտավ՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի հազար դրամ կտա բանակին, հարյուր դրամ հիվանդանոցին, սփյուռքը` հազար դոլար տնտեսությանը:
Բայց դա էլ բավարար չեղավ, այնպես որ հերթը հասել է ժողովրդի երիկամներին: Կառավարությունը որոշել է, որ մեր նման փոքր երկրներում երկու երիկամ ունենալը շարքային քաղաքացու համար մեծ շռայլություն է, և այսուհետ յուրաքանչյուր քաղաքացու մեկ երիկամը կտրամադրվի նորաստեղծ հիմնադրամին։ Մշակույթի նախարար արմեն ամիրյանն իր հերթին կոչ արեց չծխել, որպեսզի ներքին օրգաններն առողջ լինեն և հնարավոր լինի դրանք թանկ գնով վաճառել։ Առաջիկա տարիներին հետազննություն կանցնեն Հայաստանի բոլոր քաղաքացիները և ըստ առողջ օրգանների ցուցակի՝ կկազմվի հստակ հայեցակարգ, թե ով, երբ կհանձնի իր երիկամը։ Հիմնադրամը կրելու է «Հանուն ցողունապատված սեռժիկի բարօրության» գեղեցիկ անվանումը, և հայաստանցիների ներքին օրգաններից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է սեռժիկի կլանին։ Ինչ վերաբերում է արտասահմանից սպասվող ներդրումներին, ապա մի վերջին հույս կա, որ արաբներին կհետաքրքրեն մեր հանքերը, իսկ եթե նրանք հրաժարվեն փորել ու տանել Հայաստանի ընդերքը, ապա վաճառքի կհանվի հայաստանցու ոսկորը։ Նոր կառավարությունն արդեն սկսել է ուսումնասիրել արտաքին շուկան, հասկանալու համար, թե որտեղ հայաստանցու ոսկորի պահանջարկ կա և գտնելուն պես՝ կանցնի արտահանման։

Leave a comment

Information

This entry was posted on November 12, 2016 by in Economics, Politics, Society.