Heartbeat

Մենք դեռ ողջ ենք…

Երևանը ցեղասպանում են ՀՀԿ-ականները

Երիտասարդական պալատը, Սևան հյուրանոցը, Փակ շուկան, Դվին հյուրանոցը, Աֆրիկյանների տունը, Երևանի կենտրոնն ու մայրաքաղաքի այլ հատվածները ամեն օր գրոհում են տգետ ու ագահ պետպաշտոնյաները` թամանյանական Երևանը վերածելով արաբա-թուրքական անհասկանալի էկլեկտիկ մի տարածքի: Օրեր առաջ քանդվեց Արամի 30 հասցեում գտնվող շուրջ 150 տարվա պատմություն ունեցող գեղեցիկ շենքը:

Հաջորդը «Զվարթնոց» օդանավակայանի նախկին ուղևորային համալիրի կլոր շենքն է ու թեպետ Հայաստանի ճարտարապետներն ու քաղաքացիները ամեն օր ասուլիսներ են հրավիրում, հոդվածներով հանդես գալիս և պնդում, որ պետք է պահպանել «Զվարթնոցը», այդուհանդերձ, բոլորը սրտի խորքում վստահ են, որ հերթական անգամ Հայաստանի թալանչիները չեն լսելու նրանց ձայնն ու քանդվելու է այն, ինչը մի ժամանակ մեր քաղաքի դիմագիծն էր` մեր քաղաքի հպարտությունը:
Եթե ամբողջ աշխարհում ջանում են պահպանել քաղաքի պատմամշակութային կենտրոնը և էկոլոգիական ռիսկերը նվազեցնելու նպատակով բռնաթափել կենտրոնը, ապա Հայաստանում հակառակն է` սերժա-ռոբիկա-տարոնախառը հանրապետականները թշնամու ջանասիրությամբ վերացրել և վերացնում են ամեն ինչ: Փող կուտակելու մոլուցքով տարված` Երևանի զբոսայգիների, պուրակների ու հին շենքերի հաշվին կառուցում են հսկայական անդեմ անհասկանալի բազմահարկ շենքեր` ավելացնելով մեքենաների հոսքը դեպի կենտրոն և տարեց տարի մեծացնելով սեյսմիկ ռիսկերը:
Երևանը կարող էր պահպանել, զարգացնել իր ճարտարապետությունն ու ներկայանալ աշխարհին իր պատմամշակութային կառույցներով, որոնց մի մասը խորհրդային ճարտարապետության մոդեռնիզմի բացառիկ նմուշներ էին և իրենց յուրօրինակությամբ կարող էին ուզածդ քաղաքի հպարտությունը լինել: Պատմամշակութային կառույցներից յուրաքանչյուրն ուղղակի կամ անուղղակի կերպով կապ ունեին երևանցիների կյանքի, կենսագրության ու հիշողության հետ, բայց ցավոք, այսօր դրանցից մնացել են միայն հիշողություններ լուսանկարների տեսքով: Չէ՞ որ հանրապետականի հայրենիքը, մայրաքաղաքը, ծննդավայրը բացառապես փողն է ու հարստությունը, որը դիզվում է ցանկացած ռեսուրսի հաշվին` լինի դա շենք, մարդ կամ բնություն:

One comment on “Երևանը ցեղասպանում են ՀՀԿ-ականները

  1. Hakob Margaryan
    January 20, 2016
    Hakob Margaryan's avatar

    Դեհ պատահական չէ, որ ասում են` Ով չգիտի իր անցիալը, չի վերլուծել ու շտկել դրա բացթողումներն ու անցած դեպքերի թողած պատմության “ՔԱՐԵՐԸ” Չի օգտագործում, որպես բարձրանալու աստիճաներ, հետեվաբար ՉԻ կարող ավելի բարեկեցիկ ընթացիկ կյանք ապահովել ու գալիք սերունդներին առավել արժանապատիվ ապագայի տեսլական փոխանցել…

    Like

Leave a reply to Hakob Margaryan Cancel reply

Information

This entry was posted on January 20, 2016 by in Culture, Politics, Society.