Heartbeat

Մենք դեռ ողջ ենք…

Քիչ մը փող ղրկեք մեզի

CorruptionՀայաստանի պարագլուխները լիովին վերածվել են «Ընկեր Փանջունու», որը դռնեդուռ ընկած արտասահմանից փող է մուրում, բայց ոչ երկրի համար, այլ սեփական միլիարդների ավելացման: Սահմանադրական փոփոխությունների իրականացման համար որպես ելակետային հիմնավորում Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն դիտարկեցին պետականության հիմքերի ամրապնդման անհրաժեշտությունը և իբր պետության առջև ծառացած ներքին և արտաքին տարաբնույթ մարտահրավերների լուծումը: Սակայն հանրությանը ակնհայտ է, որ իշխող վարչակազմը փոխված սահմանադրությամբ լուծում է բացառապես իր խնդիրները: Այն երբևէ նպատակ էլ չի հետապնդել լուծելու հասարակության խնդիրները, որովհետև նախորդ սահմանադրությունը լիուլի տալիս էր այդ հնարավորությունը: Նախագահի աթոռը զբաղեցրած հանցագործի և նրա հանրապետական մանկլավիկների համար կարևորը իշխանությունը հրանավորինս երկար իրենց ձեռքում պահելն է ու աթոռը ոչ մի գնով պետության ու երկրի մասին մտածող մարդկանց չզիջելը: Հայաստանում տեղի է ունեցել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների սերտաճման գործընթաց, որի արդյունքում ձևավորվել է ավտորիտար համակարգ: Ամբողջ իշխանությունը կենտրոնացվել է մեկ մարդու` հանրապետության «զոն նայողի» ձեռքում, որը ռուսների կամակատարն է ու ստրուկը, և քանի դեռ Հայաստանը ղեկավարվում է Ռուսաստանից, Հայաստանի ու Արցախի ապագան, մեղմ ասած, վտանգված է: Հայաստանը մտցնելով Եվրասիական տնտեսական միության մեջ` այս մարդը փոշիացրեց ինքնիշխան երկիր մնալու վերջին հնարավորությունները: Այսօր արդեն պարզ է, որ Հայաստանի տնտեսությունը գլորվում է անդունդը և Հայաստանը սնանկ է. նախևառաջ՝ սնանկ է Հայաստանի իշխանությունն ու պետական կառավարման համակարգը: Նրա գործունեության արդյունքում Հայաստանը վեր է ածվել մի մեծ մակաբույծի, որը գոյատևում է արտաքին պարտքի ավելացման հաշվին: Նախորդ տարի դեկտեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների շրջանակներում ելույթ ունեցավ Ազգային ժողովում և խոսեց սուղ ժամանակների մասին, բայց սա միայն խոսք էր, որը վերաբերում էր իհարկե բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իսկ վերնախավի ցոփ ու շվայտ կյանքի համար փող միշտ էլ կգտնվի: Դեռևս նախորդ տարի նոյեմբերի 12-ին կնքված պայմանագրի համաձայն՝ ֆինանսների նախարարությունը Դիլիջանի այսպես կոչված «Ուսումնական կենտրոնի» շինարարության և տեխնիկական համալրման վրա ըստ հրապարակային փաստաթղթերի ծախսել է մոտ 20 միլիարդ դրամ` մի երկրում, որտեղ մարդիկ սովամահ են լինում: Մեկ այլ օրինակ՝ ՀՀ պետական բյուջեն 2.3 միլիարդ դոլար է, բնակչությունը 2 միլիոն մարդ, պետպաշտոնյաների ծառայողական մեքենաների թիվը` 1072: Պետական բյուջեից մենք ծառայողական մեքենաների ձեռք բերման վրա ծախսում ենք 6 հազար 640 անգամ ավելի շատ գումար, քան ասենք բրիտանացիները, որոնց թիվը 65 միլիոն է, բյուջեն 2.7 տրիլիոն դոլար է, իսկ ծառայողական մեքենաների թիվը` 190: Ւնչ վերաբերում է տոներին, ապա դրանք մեր կառավարության համար գումար շորթելու հրաշալի հնարավորություն են: Այսպես, ՀՀ կառավարության աշխատակազմը 2015-ի դեկտեմբերի 28-ին պայմանագիր է կնքել «Բոնապ» ընկերության հետ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի արարողակարգային միջոցառումների շրջանակում, ՀՀ կառավարության դահլիճում, 2015 թվականի դեկտեմբերի 29-ին,  ժամը 12.00-ին տոնական ճաշկերույթի կազմակերպման համար, և այդ ընկերությանը ճաշկերույթի համար վճարել է 3,1 միլիոն դրամ (6500 դոլար): Երևանի քաղաքապետարանն էլ դեկտեմբերի 15-ին հուշանվերի ձեռքբերման համար պայմանագիր է կնքել «Էնի Ռոուզ» ընկերության հետ և այդ հուշանվերների համար վճարել ավելի քան 4.3 միլիոն դրամ (9 000 դոլար): Իսկ 2016 թվականի Կառավարության հունվարի 21-ի նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը գործադիրի հավանությանը ներկայացրեց քրեակատարողական հիմնարկների և դատական ակտերի հարկադիր ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման համար գումար հատկացնելու որոշման նախագիծը` համաձայն որի նշված ծառայողների վերապատրաստման համար նախատեսվում է վճարել 79 միլիոն 747 հազար 200 դրամ, իսկ հատուկ ուսուցման համար` 264 միլիոն 727 հազար 872 դրամ: Ընդհանուր ծախսը կազմում է 345 միլիոն 166 հազար 200 դրամ: Թե ինչ է տալու այդ վերապատրաստումը, մենք տեսել ենք ոստիկանական համակարգի դեպքում, երբ վերապատրաստումից հետո ոստիկանները, զինված վերջին տեխնիկայով, ավելի դաժան ու անբարո են վարվում քաղաքացիների հետ, քան վերապատրաստումից առաջ: Այնպես որ այս հանցագործ իշխանությանը տրված ամեն մի լումա կամ մտնելու է նրանց անձնական գրպանը, կամ ծառայելու է իրենց պաշտպանությունն ավելի հզորացնելու և ամրապնդելու վրա:

Leave a comment

Information

This entry was posted on January 21, 2016 by in Economics, Politics, Society.