Heartbeat

Մենք դեռ ողջ ենք…

15.428.77 միլիոն դոլար ոչ թե Հայաստանին, այլ՝ հանցագործ ռեժիմին:

teletonԵթե սփյուռքին թվում է, թե նա 15.428.77 միլիոն դոլարը տվեց Հայաստանին, չարաչար սխալվում է` նա հերթական անգամ սնեց հանցագործ ռեժիմին, և իմ կարծիքով դա արեց գիտակցված: Հակառակ դեպքում՝ ինչպե՞ս կարող է նորմալ մարդը չտեսնել ու չհասկանալ, որ քսանհինգ տարի տարատեսակ հիմնադրամները որևէ գործ չեն արել ո՛չ Հայաստանում ու ո՛չ էլ Արցախում, փոխարենը՝ տարեցտարի ավելացել են աղքատները, հանիրավի բանտարկվածները, սպանվածներն ու արտագաղթածները։ Մի՞թե այսօրվա նորագույն հնարավորությունների պայմաններում, երբ կա համացանց, և գոնե այդ տարածքում Հայաստանով մտահոգված մարդը հեշտությամբ կարող է տեղեկանալ իրականությանը, տեսնել ու կարդալ, թե ինչ են գրում Հայաստանի ու Արցախի իշխանությունների կատարած հանցագործությունների մասին անկաշառ կայքերը, շարքային քաղաքացիները չեն կարող պարզել ճշմարտությունը։ Մի՞թե խաբված ու թալանված մարդկանց այդ հազարավոր բաց նամակներն ուղղված երկրի իշխանություններին, սոցցանցերում բերված փաստերն ու արված քննարկումները բավարար չեն հասկանալու և գիտակցելու համար, որ հիմնադրամ կոչված կառույցները սոսկ հանցավոր ռեժիմի սպասարկուներն են։ Այն, որ Հայաստանը կորցնում է իր վերջին հողակտորը, միայն ապուշն ու դավաճանը չի ցանկանում հասկանալ։

սեռժիկ սարգսյանն արդեն բացահայտ հայտարարել է Արցախի յոթ շրջանները հանձնելու մասին, իսկ անտեղյակ ձևացող սփյուռքը Հայաստան հիմնադրամին Արցախի զարգացման համար 15.428.77 միլիոն դոլար է նվիրաբերում։ Ինչպես կասեր Ձեր սիրելի սեռժիկը՝ «Իյա, իրո՞ք»։ Դուք իսկապես հավատու՞մ եք, որ Հայաստանը մինչև վերջին կոպեկը թալանած, երկրից՝ տարբեր հաշվարկներով մոտ 14 միլիարդ դոլար դուրս բերած, 6 միլիարդ արտաքին պարտք կուտակած, բնակչության 50 տոկոսին ընչազրկության գիրկը նետած, 3 միլիոնանոց երկրում 1 միլիոն հիվանդ ու հյուծված մարդ թողած, 70-ից ավելի քաղբանտարկյալ պահող սեռժառոբի իշխանությունը Ձեր տված նվիրատվությունը հերթական անգամ չի գրպանելու… Եթե այո, ուրեմն, ներեցեք, բայց Դուք ապուշ եք, սիրելի սփյուռքահայեր, իսկ եթե ոչ, ուրեմն Դուք այս ռեժիմի մեղսակիցն եք։ Այն, որ Հայաստանը արնաքամ է լինում ռուսական ԿԳԲ-ի ծրագրով, հայաստանցիներից շատերին վաղուց պարզ էր, բայց որ ռուսական ԿԳԲ-ն հասցրել է իր գործակալը դարձնել նաև սփյուռքին, որն ապրելով արևմուտքում, օգտվելով արևմտյան մոդելի բարեկեցիկ կյանքի բոլոր պտուղներից՝ առավոտից երեկո բռնակալ ռուսաստանի գովքն է անում և սնում այդ ռուսաստանի դրածոներին Հայաստանում, վերջանականապես բացահայտվեց այս օրերին։ Այնպես որ, Հայաստանի ոչնչացումը նաև Ձեր շնորհիվ է, սիրելի սփյուռքահայեր, որովհետև տասնամյակներ շարունակ Ձեր ֆինանսավորմամբ և անտեղյակությամբ սնել ու սնում եք Հայաստանի հանցագործ իշխանությանը: Ու քանի դեռ չեք ուզում նայել ճշմարտության աչքերին և ապրում եք սուտ հայրենասիրական բարբաջանքով, կշարունակեք մնալ սեռժառոբի բութ գործիքը, որը մինչև վերջ կատարելու է իր ուսերին դրված ԿԳԲ-ական հրամանը՝ զրկել հային պետություն ունենալու ՎԵՐՋԻՆ հնարավորությունից։

2 comments on “15.428.77 միլիոն դոլար ոչ թե Հայաստանին, այլ՝ հանցագործ ռեժիմին:

  1. arman
    November 26, 2016
    arman's avatar

    duq hayastanin pox cheq tvel!! duq pox tvel eq zoribalayanakan monxoltatarakan hakahaykakan hancavor bandain. Vor dubinka u zenq arnen u xaxax cuycarar tsetsen, gndakaharen!

    Like

  2. Karo Mavian
    November 28, 2016
    Karo Mavian's avatar

    Im Yerevanum (Der Komunistakan) jamanak apracs tarinerin.Shaguyani Shrjani norabac Pionerneri yev Dprocakanneri Palatin’ naxkin Malatiaci mi barerar ughgharkel er poghayin nvagaxmbi,estradayin nvagaxmbi yev accordeonneri xmbi hamar complet gorciqner yev 40 hat Hohner Arevmta-Germanakan firmayi tarber chaperi accordionner.Nax,vor 40 or ayd konteynerner@ dzyan u andzrevi tak mnacin minchev KGB-i hatuk organner@ jamanecin yev bacecin konteynerner@.U ayd gorciqner@ urax-urax ners taranq.Mi Norekogh pahak kar’ kamac akanjis pspsac ardyoq ays uraxutyun@ qani or piti dimana? Asi shat-shat 6 amis.Cicaghec yev asac arden herti en kangnel yev direktorin en zangum kentkomic sksac Raykomiknerov verjacrac.Srnan aveli shat pordzanq kberen qan uraxutyun.Yes mer directorin em meghqanum yete infarkt chstana lav e.Sharunake? te che? Yev inch eq karcum’ nax 40 accordionner@ mek-mek halvecin yev lavaguyn depqum’ poxarinvecin Rusakan Taporov sarqac accordionnerin.Hertn ekav poghayin gorciqnerin dranq el sksecin Masisi dzyuneri pes halvel Azgayin jojeri aznvaguyn yev amena-tupoy erexaneri mot.Verjum yerb ays amen inchic zzvac durs yeka aydtegic,gnaci Nardosi vrayi yekeghecu mej mom vareci yev mi aqlor el matagh areci vor ayd zazreli teghic durs yeka,vorovhetev ditavoryal shabat-kiraki ein ashxatacnum vor accordioni,guitari ashakertner chunenam u irenc struk@ linem.

    Like

Leave a comment

Information

This entry was posted on November 26, 2016 by in Politics.